Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում. Անդերս Ֆոգ Ռասմուսեն

Հայաստանը ժողովրդավարական երկիր է չափազանց բարդ տարածաշրջանում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը:

Վերջինս անդրադարձել է Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ որակելով այն արդյունավետ։

«Մենք պետք է աշխատենք ավելի սերտ կապեր կառուցել Եվրոպայի և լայն ժողովրդավարություն ունեցող աշխարհի հետ»,-գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ