Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Մոսկվայից Ստամբուլ թռչող ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան՝ օդանավում ծխի պատճառով։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։

Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 17-ի գիշերը։

Թռիչքից մի քանի րոպե անց օդանավի հրամանատարը հայտնել է ինքնաթիռում հրդեհի մասին, բայց շուտով պարզաբանել է, որ ծուխը ցրվում է և որոշել է վերադառնալ մեկնման վայր:

Boeing 737-800-ը անվտանգ վայրէջք է կատարել։ Երեք ժամ անց ուղեւորները այլ ինքնաթիռով մեկնել են Ստամբուլ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ