Երիտասարդ հայ բռնցքամարտիկները առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող միջազգային մրցաշարում

Երիտասարդ հայ բռնցքամարտիկները առնվազն 4 բրոնզե մեդալ են ապահովել Ռումինիայում ընթացող «Դռակուլա օփեն» բռնցքամարտի միջազգային մրցաշարում: Այս մասին տեղեկացնում են Բռնցքամարտի ֆեդերացիայից:

Վազգեն Բադալյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած մեր մարզիկներից կիսաեզրափակիչ են դուրս եկել 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը, 86 կգ քաշային Նորայր Հակոբյանը, 92 կգ քաշային Դավիթ Սիմոնյանը և գերծանր քաշային Միսակ Տեպանյանը: Կիսաեզրափակիչները կկայանան այսօր։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ