Դավիթաշենի զինկոմիսարիատի մոտ Mercedes-ը մոտ 2 մետր բարձրությունից, ընկել և հայտնվել է հանդիպակաց գոտում

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:20-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Աշտարակի խճուղուց դեպի Դավիթաշեն ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե պաշտպանիչ պատնեշին, ապա առաջ ընթացել, բախվել հողաթմբերին և մոտ 2 մետր բարձրությունից ընկել և հայտնվել է Մաշտոցի զինկոմիսարիատի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի գոտում։

Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմենիա բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները ու Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ