Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. զոհեր կան

Թուրքիայի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական ուղղաթիռ է կործանվել, ինչի հետևանքով մահացել են 2 օդաչուն, վիրավորվել է տեխնիկական բաժնի ոստիկանը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Յերլիկայան։

Ինչպես նշվում է, ոստիկանության գլխավոր վարչության ավիացիոն վարչության ուղղաթիռը Հաթայից օդ է բարձրացել Գազիանթեփ։ Վերջին անգամ ուղղաթիռի անձնակազմը կապ է հաստատել փետրվարի 3-ին՝ տեղական ժամանակով 22:49-ին։ Ուղղաթիռը կործանվել է Գազիանթեփ նահանգի Քարթալ գյուղի մոտ։

Վթարի հետևանքով երկու օդաչու զոհվել է, մեկ տեխնիկ վիրավորվել է։ Վթարի պատճառների մասին տեղեկություններ չկան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ