Գալստանյանը ամբողջ պայքարը փոխանցելու է մեզ հայտնի քաղաքական ուժերին. Բադալյան

«Ստում են՝ ասելով, թե կան պատգամավորներ, որ միանալու են իրենց»: Այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Բագրատ Գալստանյանի ու շարժման կազմակերպիչների խոսքերին, թե իշխող կուսակցությունից իրենց միացողներ են լինելու։

Պատգամավորը նշեց, որ պատմությունը կրկնվում է, ընդդիմադիրները միշտ որոշակի գործողություններ են սկսել, սակայն հենց եկել է վարչապետի թեկնածու որոշելու պահը, ներքին գզվռտոց է սկսվել. «Հիմա էլ է նույնը լինելու. երեկ տեսանք, որ հանրությանը հրապարակում պահելուց հետո, երբ հասկացան, որ անելու որևէ բան չկա, գնացին «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների հետ հարցեր քննարկելու, թե ինչ է լինելու իրենց հետ»։

Բադալյանի խոսքով՝ ամեն քայլի կարող են դիմել ընդդիմադիրները. «Գալստանյանը, խաղալով մարդկանց էմոցիաների ու հուզմունքների հետ, հասավ ինչ-որ մի կետի, բայց հասկանալի է, որ հետո այս ամբողջ պայքարը փոխանցելու է մեզ հայտնի քաղաքական ուժերին։ Մենք հիմա տեսնում ենք, որ իրենք արդեն մաշվում են, իրենք են այդ մասին հայտարարում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ