Գոհ եղեք ,որ հասարակ `ձեր իսկ կողմից հարստահարված էս ժողովուրդը ձեզ գոնե սուր երգիծանքով է մոտենում ,ոչ թե էն իրական ատելությամբ ու մաղձով, որը դուք եք տածում իրենց նկատմամբ․ Հարություն Մկրտչյան

Հարություն Մկրտչյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Երեսուն տարի հայ ժողովրդին վախի ,ուժի կիրառման սպառնալիքների,
քաղաքական,սոցիալական ու բարոյահոգեբանական ամենատարբեր ռեպրեսիաների տակ պահածների ,արտագաղթի ճամփեն ցույց տվածների ,ամեն մարզում մի բդեշխ ու ֆեոդալ նշանակածների ու մարդկանց վիզը շնչահեղձության հասնելու չափ սեղմածների, բանակ,երկիր, բյուջե, համասփյուռքյան կարողություններ գրպանածների առաջնորդությամբ ամենալկտի բառապաշարով ,ամենաեղկելի ,նամռոտ, խոժոռ դեմքերով ,սուր տրամադրվածություններով , հանցակազմ պարունակող սպառնալիքներով ու արդեն իսկ երկու լրագրողի բռնության ենթարկելու դեպքերով շարժումը հռչակել են ` համերաշխության այլապայքար …
Հետն էլ ինքնախոստովանում են,թե <<Նիկոլն է իրենց ատել սովորեցրել>> , ու որ <<հետ գան >> հակառակ ճամբարում կանգնածների <<լեզուներն են կտրելու>> , <<մերներն են լացացնելու>> ,դե <<հերներն էլ>> արդեն հոգեւորականի շուրթերով <<անիծել>>`պրծել են …
Ու բողոքում են ատելության մթնոլորտից …
Հետներն էլ հասցրեցին միանալ հանրությանը միայն հայհոյանքով ու ագրեսիայով հայտնի անհատներն ու խմբավորումները,որոնց <<քաղաքական>> կոչելը սատիրա է …
Հարգելիներս` էս ատելությունը ,որի մասին դուք խոսում եք , էն մեծ
երեսունամյա թարախափուչիկն էր`պարկապզուկը,որը դուք փչել ու պինդ կապել էիք ,իսկ հիմա օդում պայթել է,որովհետեւ էնքան լիքն էր,որ էլ տեղ չկար, ու տարածվում է …
…գարշահոտը որը շնչում եք` դուք եք տարածում …
Սա գովելի գործընթաց է .վերջապես ինքնամաքրման ենք գնում …
Լյուստրացիան եղավ, հիմա էլ ֆիլտրացիան է,վերջում կմնա էն,ինչն իրոք մաքուր էր …
Այլ կերպ էդ հսկա թարախապարկի տարածած գարշահոտը երբեք էս պետությանն ու ժողովրդին չէր լքելու …
Չկա չարիք`առանց բարիքի …
Գոհ եղեք ,որ հասարակ `ձեր իսկ կողմից հարստահարված էս ժողովուրդը ձեզ գոնե սուր երգիծանքով է մոտենում ,ոչ թե էն իրական ատելությամբ ու մաղձով, որը դուք եք տածում իրենց նկատմամբ …
Համոզիչ չի էդ հաշտության ու սիրո մասին ձեր սիլիկոնե լոզունգները …
Առնվազն պիտի կամ ձեզ ու ձեր շարժման առաջնորդներին չճանաչեինք կամ բոլորս դեմենցիայի ենթարկված լինեինք , որ հավատայինք …
Ցավ եմ ապրում նրանց համար, ում կարողացել եք համոզել ,որ պայքարն իրոք ազնիվ է ,վասն հայրենյաց է …
Կհասկանան իհարկե, բայց ուշ կլինի …

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ