ՆԳՆ ոստիկանությունը դատի է տվել Սոնա Աղեկյանին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, իր էպատաժային վարքագծով ու գործողություններով հայտնի Սոնա Աղեկյանի դեմ հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» կայքից։

Ոստիկանությունը պահանջում է դատարանից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով վարչական պատասխանատվության ենթարկել Աղեկյանին։ Հայցադիմումը դատարանն ստացել է նախորդ տարվա նոյեմբերի 13-ին, ընդունել է վարույթ ու դատաքննության օր է նշանակել 2024 թվականի մայիսի 02-ին, ժամը 12:15-ին։

Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի հիշյալ հոդվածը վերաբերում է հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն։ Ըստ օրենքի՝ հիշյալ պահանջը չկատարելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ