Զախարովան՝ Հայաստան-ՆԱՏՕ մերձեցման մասին

Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏՕ-Երևան հարաբերությունների և մերձեցման մասին․

«Եթե ինչ-որ մեկը մերձեցում է ուզում, պետք է հասկանալ՝ որքանով է դա անվտանգ և ինչ հետևանքներ կբերի։ Մենք տեսել ենք՝ ինչի է հանգեցնում շատ երկրների մերձեցումը ՆԱՏՕ-ին․ կոնֆլիկտներում ներգավում, անկախության և սուվերենության կորուստ, օտարի պլանավորմանը ենթարկում և, ամենակարևորը, սեփական, ազգային շահերի սպասարկման հնարավորության բացակայություն։

Երևի հարկ է նաև նշել՝ որոնք են Հայաստանի ազգային շահերը, բացել քարտեզը, հասկանալ՝ ինչ տարածաշրջանում է, ինչ հարևաններ ունի, պատմության դասագիրքը կարդալ։ Այդ մտերմությունը ենթադրում է տարածաշրջանի պետությունների հետ կապերի խզում կամ փչացում։ Ի՞նչն է ձեռնտու Հայաստանին կարճատև կամ երկարատև հեռանկարում․ պետք է մեկնարկել հենց այդ ամենից, ոչ թե խոստումներից», — նշել է Զախարովան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ