Տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը․ Հայկ Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում․

«Համացանցում տարածված տեղեկատվությունը քաղաքային տրոլեյբուսի՝ ամառային անվադողերով երթևեկելու մասին, ըստ էության, չի համապատասխանում իրականությանը և ի հայտ է եկել տրոլեյբուսի վարորդի սխալ մեկնաբանության պատճառով: Բանն այն է, որ քաղաքային տրանսպորտի դեպքում միջազգային չափանիշներով օգտագործվում են անվադողեր՝ տարեշրջանի բոլոր եղանակների համար:

Տվյալ տրոլեյբուսը դեռևս չի սպառել անվադողերի շահագործման՝ նորմատիվով սահմանված թույլատրելի ռեսուրսը»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ