Տիրան Խաչատրյանը կրակել է պարգևատրված ատրճանակով․ նոր մանրամասներ

Հայտնել էինք, որ գիշերը կրակոցներ են հնչել Կոտայքի մարզի ռեստորաններից մեկում: Խնջույքի մասնակիցների թվում է եղել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց է հնչել և կա վիրավոր: Խնջույքի ժամանակ վիճաբանություն է ծագել, գինովցած Տիրան Խաչատրյանը կրակոցներ է արձակել, արդյունքում հարևան սեղանի մոտ նստած քաղաքացի է վիրավորվել, ով ի դեպ ոչ մի կապ չի ունեցել վիճաբանության ու դրա մասնակիցների հետ:

Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել են արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ:

Մեզ հայտնի են դարձել նոր մանրամասներ տեղի ունեցած միջադեպից՝  Տիրան Խաչատրյանը կրակել է պարգևատրված ատրճանակով։

Ի դեպ, դեպքի վայրից  Տիրան Խաչատրյանը դիմել է փախուստի, այժմ ոստիկանությունը որոնում է նրան։

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ