Արմեն Ղուլարյանն ու Արամ Խաչատրյանը կազատվեն զբաղեցրած պաշտոններից

Մեր տեղեկություններով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն ու Լոռու մարզպետ  Արամ Խաչատրյանը կազատվեն զբաղեցրած պաշտոններից։

Հիշեցնենք, դեռևս  երեկ Լոռու մարզ կատարած այցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել էր Կառավարության ֆինանսավորմամբ համայնքներում իրականացվող ծրագրերի ընթացքին ու իր դժգոհությունն էր հայտնել կատարված աշխատանքների որակի մասով։

«Եթե կարճ ամփոփեմ, շատ դժգոհ եմ»,- այցի ավարտին ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Մեր տեղեկություններով  Լոռու մարզ կատարած այցից հետո էլ վարչապետը որոշում է կայացրել Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու Լոռու մարզպետ  Արամ Խաչատրյանին ազատել զբաղեցրած պաշտոններից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ