ՆԱՏՕ-ի երկրները պայմանավորվել են մոտ հազար «Patriot» հրթիռի գնման մասին

ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները հազար հատ «Patriot» հրթիռների գնման մասինպայմանագիր են կնքել։ Այս մասին հայտնում է Հյուսիսատլանտյան դաշինքի մամուլի ծառայությունը։

«ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների գործակալությունը (NSPA) կաջակցի երկրների կոալիցիային՝ ներառյալ Գերմանիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Իսպանիան՝ մինչև հազար «Patriot» ուժեղացված թիրախային հրթիռների (GEM-T) պայմանագրով»,- ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես պարզաբանել են մամուլի ծառայությունից, ՆԱՏՕ-ն արտադրության և մատակարարման պայմանագիր է կնքել Raytheon-ի համատեղ ձեռնարկություն «COMLOG»-ի հետ։

«Արտադրությանը և մատակարարմանը աջակցելու համար «COMLOG»-ը կընդլայնի GEM-T հրթիռների արտադրական հզորությունը Եվրոպայում», — հավելել են հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ