Չի կարելի հասարակ մարդուն իր այդ հասարակ լինելու համար վիրավորել․ Մհեր Հակոբյան

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը գրել է․

Չի կարելի հասարակ մարդուն իր այդ հասարակ լինելու համար վիրավորել, չի կարելի սեփական «էլիտարության» մեջ ինքնասիրահարված վիճակում ոտնահարել այլոց, մանավանդ այն պարագայում, երբ հետո գնալու և այդ մարդկանցից ձայն ես խնդրելու:

Ընդդիմադիր հայտնի Տելեգրամ ալիքներից մեկը, նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի կազմակերպած մրցանակաբաշխության հաղթողներից մեկին, նրան համարել է «օռկ» և «գեղի դասատու»: ՍԱ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՄԱՏԵՑՈՒՄ ՉԷ, իսկ զուտ քաղաքականապես էլ այն իրենից ներկայացնում է ԿՈՊԻՏ ՄԻ ՍԽԱԼ – դուք հայհոյեք հասարակ մարդուն, թող հասարակ մարդը ձեզ մերժի և Նիկոլ ընտրի:

Եվ ի վերջո, պարոնայք «նախկիններ» — եթե մարդը կամ կոնկրետ դեպքում ուսուցիչը խղճուկ արտաքին ունի և գուցե իրոք այդպիսին է, ապա դրանում հսկայական է հենց ձեր մեղքը, որ 27 տարի շարունակ առաջ բերեցիք տարաբնույթ հղփացածների ու քրեական տարրերի, իսկ մտավորականին և հատկապես ուսուցչին էլ անտեսեցիք՝ ապահովելով վերջինիս համար այն խեղճ վիճակը, որը հիմա ծաղրում եք: Այո, 5 տարվա համար էլ պատասխանատու է Նիկոլը, բայց 27 տարվա համար որ հաստատ դուք եք պատասխանատու:

 

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ