«Հ.Գ. Առավոտվանից որոշ շրջանակներ համացանցում փորձում են ծաղրել հերոսին արտաքինի ու հագուկապի, նրա պետականաստեղծ կեցվածքի համար» ․ Արայիկ Հարությունյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրել է․

Երեկ նա դարձավ Մեր ժամանակների հերոսը՝ ստանալով տարվա գլխավոր մրցանակը:
Սևադա Խոջաբաղյանը սյունեցի ուսուցիչ է, չափազանց բանիմաց, խոհեմ ու խիզախ:

Հեղինակել է դասագրքեր, արձագանքել է նոր ժամանակների առաջնահերթություններին ու կրթությունը կրկին կարևորել հենց իր համայնքում: Նա իմ հերոսն է:

Հ.Գ. Առավոտվանից որոշ շրջանակներ համացանցում փորձում են ծաղրել հերոսին արտաքինի ու հագուկապի, նրա պետականաստեղծ կեցվածքի համար:

Ուրախ ու խելացի այս մարդուն ներկայացնելով վատ լույսի ներքո՝ նրանք փորձում են նսեմացնել երեկվա չափազանց կարևոր իրադարձությունը: Իհարկե, դուք նրան էլ եք ժեխ անվանում, որովհետև հենց պարոն Խոջաբաղյանի պես մարդիկ են կրթություն տալիս, խելացի սերունդ դաստիարակում, որը ձեր տգետ տեսակը կթողնի մեր պատմության անցյալի էջերում: Չվախենա՛ք:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ