Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Աշոցքի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Վայքի, Սիսիանի, Դիլիջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհը բքի և ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է։ Գորիսի և Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ