Հռոմի պապի Սուրբծննդյան մաղթանքը, որի ժամանակ նաև Հայաստանի և Ադրբեջանի մասին է խոսել

Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը։ Այսպիսի մաղթանքէ հղել Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբծննդյան ուղերձում և Urbi et Orbi («Քաղաքին և աշխարհին») օրհնանքում:

«Թող մոտենա Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության օրը: Թող դրան նպաստի մարդասիրական նախաձեռնությունների շարունակությունը, փախստականների վերադարձն իրենց տները օրինական հիմքերով և անվտանգության պայմաններում, ինչպես նաև կրոնական ավանդույթների և յուրաքանչյուր համայնքիպաշտամունքի վայրերի նկատմամբ փոխադարձ հարգանքը»,- հայտարարել է հովվապետը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Նորին Սրբությունը դեմ է արտահայտվել «պատերազմի տրամաբանությանը» և զենքի արտադրությանը, ինչպես նաև խաղաղության կոչ է արել աշխարհի տարբեր հակամարտություններում, այդ թվում՝ Ուկրաինայում, Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հիշեցրել է հոբելյանական տարվա գալուստը, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշելու է ամբողջ 2025 թվականի ընթացքում։ Նրա խոսքով՝ այս ժամանակահատվածը պետք է հնարավորություն ընձեռի «ոչ» ասելու պատերազմին և «այո»՝ խաղաղությանը։ Քարոզի ավարտին հովվապետը թողություն է խնդրել հավաքվածների մեղքերի համար և բոլոր նրանց, ովքեր հեռվից էին հետևում Սուրբծննդյան պատգամին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ