Ես ՀՀ վարչապետն եմ, և ՀՀ պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ․ Նիկոլ Փաշինյան

Մենք ուզում ենք ՀՀ-ի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, անկախությունը, պետականությունը և ժողովրդավարությունը, որովհետև ես 2018-ին արդեն ասել եմ, որ ես ՀՀ վարչապետն եմ, որ և ՀՀ պետական շահերը պետք է առաջնորդեն մեզ։ Այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելեց․ «Ասում եմ, որ ուժեր են եղել, որ ԼՂ հարցը օգտագործել են, որ ՀՀ-ում պետականություն չկայանա․ սա նշանակում է, որ մենք բոլորս ՀՀ ռեսուրսների առյուծի բաժինը դրվել է ԼՂ-ի հարցի վրա։ ՀՀ-ն արտաքին քաղաքականություն չի ունեցել՝ ԼՂ քաղաքականություն է ունեցել, չի ունեցել անվտանգության քաղաքականություն՝ ունեցել է ԼՂ անվտանգության օրակարգ և այդպես շարունակ»։

Նրա խոսքով՝ այն ռեսուրսները, որ պետք է օգտագործվեր ՀՀ ստեղծելու վրա՝ դրել ենք ԼՂ ստեղծելու վրա և հաշվի չենք ԼՂՀ ստեղծումը ՄԱԿ ԱԽ-ի և այլ բանակցային փաստաթղթերով անհնար էր․ «Մենք ռեսուրս ենք ծախսել մի խնդրի լուծման վրա, որի լուծումը ի սկզբանե ողջ միջազգային հանրությունը կանխարգելել էր»։

Նա հավելեց ,որ իշխանության քաղաքականությունն է, ԼՂ հայության իրավունքները պետք է պաշտպանվեն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ