Երգիչ Սարգիս Եղիազարյանն՝ իր մասնակցությամբ ավտովթարի մասին

Երգիչ, դերասան Սարգիս Եղիազարյանն անդրադարձել է իր մասնակցությամբ ավտովթարին՝ նշելով, որ լավ է:

«Ես շատ լավ եմ, բոլորը լավ են՝ փառք Տիրոջը: Շնորհակալ եմ բոլորիդ՝ անհանգստանալու համար: Վթարի պատճառն առատ անձրեւն ու տեղացող ձյունն էր: Աստված բոլորիդ պահապան: Սիրում եմ ձեզ, շատ»,-«Ինստագրամ»-ի իր էջի «սթորի» բաժնում գրել է նա:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Սարալանջի հին ճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Կուկուրուզնիկ»-ի հարևանությամբ, Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատային բախվել Mitsubishi մակնիշի ավտոմեքենային։

Վթարի հետեւանքով 1 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

«Մերսեդես» -ի վարորդը երգիչ Սարգիս Եղիազարյանն էր, ով զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ