Ես ցնցված եմ, Արա՝ դու ընդմիշտ իմ սրտում ես. Լերա Կուդրյավցևան՝ Արա Մարտիրոսյանի հետ համատեղ կատարում է հրապարակել

Հայտնի ռուս հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան իր ցավն ու ափսոսանքն է հայտնել երգիչ Արա Մարտիրոսյանի վաղաժամ մահվան կապակցությամբ։

Ինստագրամի իր էջում Կուդրյավցևան գրել է.

«Աստված իմ…

Հենց նոր իմացա, որ կյանքից հեռացել է իմ ընկերը, արվեստագետը, կոմպոզիտորը և ուղղակի հրաշալի մարդ Արա Մարտիրոսյանը:

Արա, ինչպե՞ս կարող է սա լինել:

Ես ուղղակի ցնցված եմ…

Հիշում եմ մեր հավաքները Փարիզում Ավետ Բարսեղյանի հետ, թե ինչպես էինք ծիծաղում, երգեր էիր գրում, քննարկում ու երազում շատ բաների մասին։

Ես չեմ կարող հավատալ կատարվածին:

Արա՝ դու ընդմիշտ իմ սրտում ես: Ես լացում եմ ….»:

Գրառմանը կից Լերա Կուդրյավցևան Արա Մարտիրոսյանի հետ համատեղ կատարում է հրապարակել:

Հիշեցնենք՝ Արա Մարտիրոսյանի մահվան մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 15-ին: Նրա մոտ սրտի կանգ է գրանցվել: Երգիչը 46 տարեկան էր:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lera Kudryavtseva (@leratv)

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ