Ամերիկաբնակ պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանին շնորհվել է Պոլսո Հայոց պատրիարքարանի շքանշան

Պոլսո Հայոց պատրիարքարանը Պատրիարքությանը մատուցված մեծ ծառայությունների համար շքանշան է շնորհել ամերիկաբնակ պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանին։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, իր ֆեյսբուքյան էջում հայտնում է թուրք արձակագիր Քեմալ Յալչընը։

Աղբյուրի համաձայն, ինչպես նշում է Քեմալ Յալչընը, Ամերիկայի Դետրոյթ քաղաքում բնակվող պոլսահայ բարերար Հերման Խնդիրյանը մեծ ներդրում է ունեցել եւ շարունակում է ունենալ Հայաստանում, Ստամբուլում եւ ԱՄՆ-ում հայոց եկեղեցիների եւ հայկական դպրոցների ֆինանսական կարիքները հոգալու հարցում։ Նա նաեւ իր նպաստն է բերել Թուրքիայում եւ այլ օտարերկրյա երկրներում հայկական մշակույթի տարածման ուղղությամբ։

Հերման Խնդիրյանը ֆինանսական աջակցություն է ցուցաբերել ոչ միայն Պոլսո, այլ նաեւ Ամերիկայի հայկական դպրոցներին եւ մշակութային հաստատություններին։ 2023 թ. նոյեմբերի 5-ին Պոլսո Հայոց պատրիարքարանի շքանշանը հանդիսավոր կերպով շնորհվել է Հերման Խնդիրյանին՝ Ստամբուլի Սուրբ Վարդանանց հայկական եկեղեցում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ։ Շքանշանը մեծ բարերարին է շնորհվել անձամբ Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի կողմից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ