«Ամանորին հրապարակը զարդարելիս շենքերի վրա էլի անցքեր արվելու են, բայց անհամեմատ ավելի քիչ». փոխքաղաքապետ

«Առաջին անգամ ունենք մի իրավիճակ, որ նախորդ տարվա ընթացքում ձեռք բերված գույքն ենք օգտագործելու ամանորյա լուսավորությունը իրականացնելիս»,-այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Երևանի փողքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ իրականացվել են որոշակի լվացման, վերանորոգման աշխատանքներ․ «Այս ամենն ինչու եմ ասու, որովհետև երբ անցած տարի մենք գույք էինք ձեռք բերում, շատ քննարկումներ եղան՝ ինչքանով էր արդարացված, ինչքանով՝ ոչ, և մեկ տարի անց կարևոր եմ համարում արձանագրել, որ այն ժամանակ ասում էին, որ արդարացված է, քանի որ մեկ անգամյա օգտագործման գույք չէ, այս տարի արդեն մեր ասածի ապացույցը կարող եք տեսնե»։

Փոխքաղաքապետը նաև անդրադարձավ Հանրապետության հրապարակում շենքերի վրա ավելացված անցքերին:

«Հանրապետության հրապարակի շենքերի զարդարումն իրականցվելու է մի փոքր այլ եղանակով, պատկերը, որ տեսել եք անցած տարի, այս տարի էլ եք տեսնելու։ Պատրաստվելու են թեթև մետաղական կոնստրուկցիաներ՝ կարկասներ, որոնց վրա ամրացվելու են սարքավորումները։

Շենքերի վրա էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի փոքր թվով և լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել են, լցվել են։ Այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա՝ լցվելու են», – հայտարարեց Սուրեն Գրիգորյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ