ԼՂ ԱԺ պատգամավոր Դավիթ Բաղդասարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. Գագիկ Բաղունցի հայտարարությունը

Նոյեմբերի 15-ին ԼՂ Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ սույն թվականի նոյեմբերի 7-ին «Միասնական հայրենիք» խմբակցության պատգամավոր Դավիթ Կարենի Բաղդասարյանը «Ազգային ժողովի Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ներկայացրել է հրաժարականի դիմում։

Համաձայն «ԱԺ Կանոնակարգ» օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ կետի Դավիթ Կարենի Բաղդասարյանը սահմանված ժամկետում հետ չի վերցրել իր դիմումը, ուստիև նրա պատգամավորական լիազորությունները համարվում են դադարած։

Այդ մասին կազմվել է արձանագրություն և ներկայացվել ԼՂ ԿԸՀ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ