Հայաստանը կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերը. փոխվարչապետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության ազգային տոնի՝ Ղազախստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը:

Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Միջոցառման ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական ուղերձով և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ղազախստանի հետ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և հումանիտար կապերի խորացումը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ