Որ պապադ չպատմի, կգաս ես կպատմեմ սեփական կաշվիս վրա զգացածները. Անի Խաչատրյանը դիմել է Լևոն Քոչարյանին

Հայաստանի Հանրապետության երբեմնի «միակ տղամարդու» քաղաքական ժառանգը երկրի առաջին ամբիոնից ջղաձգումներով հոխորտալու փոխարեն, լավ կլինի հորը խնդրի իրեն պատմել` ոնց էին իր կառավարման տարիներին՝ 2004թ.-ի ապրիլի 12-ի գիշերը, մարդկանց շանսատակ անում փողոցներում, ոնց էին 2008թ.-ի մարտի մեկին դիակներով հանրահավաքներ ցրում, «Պապլավոկի» տուալետում դասընկերոջը ծեծելով սպանում, և վերջապես, ոնց էին 1999թ. հոկտեմբերի 27-ին սպանում ՀՀ վերնախավին ու փորձ անում գլխատել ՀՀ ինքնիշխանությունն ու անկախությունը` տուրք ու խոնարհում տալով ռուսաց գիշատիչ ցարին`իբր լավագույն ընկերոջը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հանրապետություն» կուսակցության խորհրդի անդամ Անի Խաչատրյանը:

«Այս պատմական թեթև էքսկուրսից հետո, վերոհիշյալ երիտասարդը կարող է միայն մեկ բան անել՝ ծնկի իջած իր հարգանքը ցույց տալ ՀՀ ոստիկանական համակարգի յուրաքանչյուր ծառայողի, ում պարտքն է պաշտպանել ՀՀ քաղաքացուն, ծառայել միայն Հայաստանի Հանրապետությանը, այլ ոչ թե վիժեցնել սեփական պետության անկախությունն ու ապագան:

Հ.Գ. որ պապադ չպատմի,կգաս ես կպատմեմ սեփական կաշվիս վրա զգացածները»,- գրել է Խաչատրյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ