Կիրականացվի զբաղվածության 3 նոր ծրագիր ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար

Կառավարության Հումանիտար կենտրոնի աջակցության ծրագրերի ընթացքը ներկայացրել ենԱշխատանքի և սոցիալական հարցերի ու Առողջապահության փոխնախարարները: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2384 անձ արդեն աշխատանքային պայմանագիր է կնքել: Պետությունը փոխհատուցում է վերապատրաստման, նաև ֆինանսավորում բիզնեսի լավագույն նախագծերը: Առողջապահության նախարարի տեղակալի տվյալով՝ պայթյունից և ռազմական գործողությունից տուժած 92 քաղաքացի շարունակում է բուժումը, 11-ի վիճակը ծանր է, 3-ինը՝ ծայրահեղ ծանր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ