Բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ բյուջե․ Ինչ է առաջարկում Հայկ Սարգսյանը բանակից խուսափած և երկիրը լքած հայերին

Պարտադիր ժամկետային զինծառայողների թիվը 9 տարում 44 տոկոսով նվազել է. պատգամավորը օրենքի նոր նախագիծ է առաջարկում
Պատգամավոր Հայկ Սարգսյանը զինծառայողների թվի տարեցտարի նվազումը կապում է ինչպես դեմոգրաֆիական խնդիրների, այնպես էլ մինչև 18 տարին լրացած ՀՀ բազմաթիվ քաղաքացիների՝ հայրենիքից հեռանալով ծառայության չանցնելու հետ։

Հաշվի առնելով խնդիրը՝ պատգամավորը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով հնարավորություն է տրվելու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից։ Ըստ պատգամավորի՝ այդ անձանց հնարավորություն է տրվելու ՀՀ պետական բյուջե համապատասխան գումարներ վճարելու միջոցով անցնել կրճատված ժամկետով զինվորական ծառայության կամ ազատվել զինծառայությունից։

Ըստ այդմ՝ զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ, զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դրամ, զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դրամ, զինվորական ծառայության փոխարեն՝ վճարել 15 մլն դրամ»։

Գործող կարգավորումներով 27 տարին լրացած և ծառայությունից խուսափած անձինք չեն կարող ծառայել, և նրանց համար սահմանված է ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի համաձայն։

Օրինագծի հեղինակն ակնկալում է, որ այդպիսով բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք, և լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե։ Իսկ թե ինչպես է որոշվել վճարվող գումարի չափը՝ պարզաբանում է պատգամավորը. «Եթե Զինված ուժերում չծառայելու դիմաց նախագծով առաջարկվում է 15 մլն դրամ գումար վճարել, ապա 1 ամիս ծառայելով՝ գումարը զգալիորեն նվազում է և դառնում 10 մլն դրամ»։ Թե ինչու է մեկ ամսվա ծառայության դիմաց վճարը 5 մլն դրամով նվազում՝ պարզաբանում է պատգամավորը։

Նախագծի ընդունման դեպքում ծրագրի շահառու է հանդիսանալու մոտ 5000 քաղաքացի։

Դավիթ Լևոնյան

Մանրամասն՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ