Գևորգ Պապոյանը մանրամասնել է, թե ինչու ՀՀ պետական բյուջեից ԼՂ պետական ինստիտուտների համար գումար չի հատկացվել

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու ՀՀ-ի պետական բյուջեից հատկացում չեղավ ԼՂ պետական ինստիտուտների պահպանհմանը։

«Հայաստանում ԼՂ պետական ինստիտուտներ չկան և դրանց պահպանման համար բնական է, որ գումար չի հատկացվել։ Մենք առիթ չենք տալու մյուս կողմին սադրանքներ իրականացնել ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ և խաղաղության գործընթացը տորպեդահարել։ Պետությունը դրա համար է, որ իր բոլոր ռիսկերն ու մարտահրավերները ճիշտ հաշվարկի և չանի քայլեր, որոնց արդյունքում ՀՀ-ն կունենա կորուստներ, սա անթույլատրելի է»,– ասաց նա։

Դիտարկմանը, որ օրինակ Հայ առաքելական եկեղեցին հայտարարել է, որ պահպանելու է ԼՂ թեմը, վերջինս շեշտեց․ «Եկեղեցին պետությունից անջատ է և չի մասնակցում որևէ բանակցությունների, պատասախանատու չէ տարածքային ամբողջականության համար, բանակը չի ղեկավարում, չի հոգում սոցիալական ծախսերը, 100 հազար արցախցու խնդիրները չի հոգում»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ