Ինչու են դադարել հայ–ադրբեջանական բանակցությունները․ Պապոյանը պատճառներ նշեց

Ո՞րն պատճառը, որ այս պահին հայ–ադրբեջանական բանակցությունները դադար են վերցրել։

Այս մասին այսօր Աժ–ում ասաց անդրադառնալով այդ հարցին

«Իրակաան բանակցությունները ընթանում են ոչ թե հանդիպումների ժամանակ, այլ խորհրդատվական խողովակներով, թղթեր փոխանցելով, որովհետև վերջում, երբ հավաքվում են երկրների ղեկավարները, իրենք ամփոփում են կատարված աշխատանքը և վերջում գալիս են եզրակացության ու գնում են առաջ»,– ասաց նա։

Ըստ նրա՝ բանակցությունները չեն դադարել, հանդիպումներ չկան կապված աշխարհաքաղաքական տարբեր գործոններով։

«Այդ թվում արաբաիսրայելական պատերազմը, որը ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, քանի որ աշխարհի ուշադրությունը շեղում է այդ հարցից, բայց այն զգուշավոր լավատեսությունը, որը ունենք կապված խաղաղության պայմանագիրը 2024 թվականին կնքելու համար, պահպանվում է, որովհետև մեծ հաշվով առանցքային հարցերի շուրջ ըմբռնում կա, միակ հարցի որի շուրջ չկար այդ ըմբռնումը, այսպես կոչված «միջանցքի» հարցն էր, բայց այդ հարցը իմ տպավորությամբ Ադրբեջանի և Թուրքիայի գոնե հրապարակային հայտարարություններից դուրս է եկել, իրենք հայտարարել են, որ գտել են տնտեսական առումով ավելի հարմար ճանապարհ։ Դա անընդունելի էր ՀՀ–ի համար»,– նշեց նա։

Պատգամավորը նկատում է՝ խաղաղության պայմանագրի համար ՀՀ–ի կողմից չկա որևէ խանգարող հանգամանք, Հայաստանը պատրաստ է 1974–75 քարտեզներով գնալ սահմանազատման, ապաշրջափակմանը։ Ցանկացած քաղաքացի, ով Ադրեբջանի սահմանը կհատի Հայաստանի սահամանը, հետագա իր ճանապարհը պետք է իրականացնի բացառապես ՀՀ օրենսդրությամբ, այնպես, ինչպես Հայաստան–Իրան, և Հայաստան–Վրաստան սահմանն է գործում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ