«Հիշում ենք և պահանջում». Մելանի Ժոլիի գրառումը` Ծիծեռնակաբերդ այցից հետո

Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին Ծիծեռնակաբերդ այցելությունից հետո X-ի իր էջում հետևյալ գրառումն է արել.

«1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1.5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք ոգեկոչել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»:

Գրառումը Ժոլին ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ