Դուք թաքուն էիք ուտում, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ ժողովրդի հետ

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 27-ին՝ Քաղաքացու օրը , շրջում էր Երևանի փողոցներով, լուսանկարվում քաղաքացիների հետ:

Մաշտոցի պուրակին հարող տարածքում մի խումբ քաղաքացիներ խորոված էին պատրաստում, վերջիններին միացավ նաև Նիկոլ Փաշինյանը: «Շնորհակալ եմ, որ այս ավանդույթը պահել եք:

Ես, անկեղծ ասած, ուզում էի ինքս անել, բայց դե գիտեք, որ բազմաթիվ սահմանափակումներ ունեմ»,- քաղաքացիներին դիմելով՝ ասաց վարչապետը:

Փաշինյանն ասաց, որ նախորդ ապրիլին անձամբ չի տեսել, թե ինչպես են խորոված արել ու այդ ամենը դիտել է տեսանյութերով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ