էս ու՞ր ենք հասել․ «Ապրելու երկրի» Մեսրոպը Սամվել Բաբայանին համարում է անհայրենիք․ Լյովա Եղիազարյան

Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«էս ու՞ր ենք հասել։

«Ապրելու երկրի» Մեսրոպը Սամվել Բաբայանին համարում է անհայրենիք։

Սամվել Բաբայանին քննադատել եմ, իր՝ հոկտեմբերի 27-ի գործով տեսակետների և ժամանակին Արտաշես Գեղամյանի ու Հայկ Բաբուխանյանի կուսակցություններին հովանավորելու համար, բայց բարձր եմ գնահատել առաջին պատերազմի հաղթանակում նրա ահռելի և անուրանալի վաստակը։

Խոնարհումի արժանի վաստակ։

Մեսրոպ ջան, քեզ հասկանում եմ, բայց երբ դու դպրոցում բազմապատկման աղյուսակն էիր անգիր անում, իսկ քո կուսակցության հովանավոր Ռուբեն Վարդանյանը 1992 թվականից ի վեր Ռուսաստանում զբաղված էր իր բիզնեսով, Սամվել Բաբայանը կյանքը վտանգելով՝ մեր հաղթանակն էր կերտում։

Խոսելիս՝ զգույշ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ