Տապալվեցին՝ հերթական անգամ աապացուցելով իշխանության լեգիտիմությունը․ Տարոն Չախոյան

Վարչապետի աշխատակազմից Տարոն Չախոյանը գրառում է արել, որտեղ ասվում է․

Քշադուլ հայտարարեցին, բայց տնադուլ եղան։

Հանրահավաքը չեղարկած ընդդիմությունը պատճառաբանում է, թե զբաղված են ԼՂ-ից բռնի տեղահանվածների խնդիրներով։

Սուտ։

Իսկ նախորդ օրերին չէին մտածու՞մ ԼՂ-ից բռնի տեղահանվածների ու նրանց խնդիրների մասին, նոր հիշեցի՞ն։

Կեղծ պատճառաբանություններով արդարանալու փոխարեն ավելի լավ էր խոստովանեին, որ այս անգամ էլ տապալվեցին, քանզի 3000 հոգով անհնար է ոչ հեղաշրջում, ոչ էլ հեղափոխություն անել։

Տապալվեցին՝ հերթական անգամ աապացուցելով իշխանության լեգիտիմությունը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ