Կոռնիձորով Հայաստան են տեղափոխվել բենզալցակայանի պայթյունից զոհվածների աճյուններ. Տիգրան Խաչատրյան

Աճյունների տեղափոխման հարցը մինչ այս պահը կազմակերպված է եղել, և այսօր նույնպես աշխատանքներն այդ ուղղությամբ շարունակվում են: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով զոհվածների աճյունների տեղափոխման և բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու ծանր վիճակում գտնվողների՝ Հայաստան տեղափոխելու գործընթացը:

«Մի քանի ժամ առաջ Կոռնիձորով Հայաստան տեղափոխվեցին այն աճյունները, որոնք վերջին դեպքերի հետ էին կապված, և համապատասխան աջակցության արդյունքում կհասցվեն մարդկանց հարազատներին՝ համապատասխան հուղարկավորություն կազմակերպելու համար:

Բայց նաև մենք այս լարված իրավիճակում հատկապես մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի կարողանանք արագ տեղափոխել դեպի Հայաստան այն մարդկանց, որոնք ունեն առողջական լուրջ վնասներ նույն այս դեպքերի առնչությամբ, և ոչ միայն, որովհետև նախորդ օրերին ևս հիվանդանոցներում գտնվում էին մարդիկ, որոնց առողջական վիճակը պահանջում էր շուտափույտ տեղափոխում»,-ասաց նա»

Նա նաև հիշեցրեց, որ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, վերջապես հնարավոր եղավ Ստեփանակերտ ուղարկել 2 տասնյակը գերազանցող շտապօգնության մեքենաներ, որոնք դեպի Հայաստան պետք է փոխադրեն այնտեղ գտնվող՝ ծանր առողջական վիճակով մարդկանց:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ