Եվրասիա միջազգային համալսարանը Արցախի ուսանողներին 20 անվճար տեղ է հատկացնում

Արցախից բռնի տեղահանված բնակչության աջակցության ծրագրի շրջանակներում, Եվրասիա միջազգային համալսարանը գործող մասնագիտությունների համապատասխան կուրսերում պատրաստակամ է ընդունելու պետական և ոչ պետական հավատարմագրված բուհերի արցախցի ուսանողներին:

Համալսարանից հայտնում են, որ ուսանողները մասնագիտական կրթությունը կարող են ներդաշնակ շարունակել անվճար հիմունքներով՝ ուսումնառության բոլոր տարիների համար: Նախատեսնված է առնվազն 20 տեղ:

Ուսանողը անձամբ ներկայացնում է դիմում, ակադեմիական տեղեկանք (կամ անձնական քարտ), ստուգման գրքույկ, անձնագրի պատճեն, պետական կամ ոչ պետական հավատարմագրված բուհում սովորելու մասին հավաստող նշումներով փաստաթուղթ (ուսանողական տոմս) և այլն:

Ուսանողների ուսամնառությունը իրականացվելու է ըստ գործող կարգերի և համալսարանի ընթացակարգերի և դիմումների ընդունման հաջորդականությամբ:

Բացի այս աջակցության ծրագիրը, աշխատանքի տեղավորման նպատակով հավաքագրում ենք տվյալների բազա, որը համակարգում է ԵՄՀ ՄՌԿ բաժինը (hr@eiu.am)։

Մանրամասն տեղեկատվության համար 033 580580

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ