Մեր մեջ արթնացավ ապրելու հույսը. ծնվել է պատերազմում անմահացած Վահե Մխիթարյանի քույրը՝ Վանեն

44-օրյա պատերազմում միակ որդուն կորցրած Միթարյանների ընտանիքում ապրելու, ժպտալու և կյանքի նոր մասնիկ է հայտնվել:

Լույս աշխարհ է եկել պատերազմում անմահացած Վահե Մխիթարյանի քույրը՝ Վանեն:

Փոքրիկի մայրը՝ Լուսիկ Մանուչարյանը նշում է, որ տանն ապրելու նոր իմաստ ու հույս է հայտնվել, հայրն էլ հավելում՝ աղջնակը ծնվել է, որ իրենք ապրեն:

Վանեին լույս աշխարհ բերելու որոշումը ընտանիքը կայացրել է դժվարությամբ, հաղթահարել առողջական լուրջ խնդիրներն ու բազմաթիվ դժվարությունները:

Ծնողները նշում են՝ Վանեին կմեծացնեն նույն արժեքներով, ինչ տվել են Վահեին, աղջնակը մշտապես կզգա եղբոր ուժն ու շունչը:

Մանրամասները՝ «Զինուժ»-ի տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ