Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստանի հետ սահմանագծի երկայնքով. վարչապետ (տեսանյութ)

«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիաճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է, պատճառն այն է, որ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում ԼՂ շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահամանգծի երկյանքով»:

Այս մասին այսօր Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապեվ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հռետորաբանությւոնը: ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները շարունակվոմ են: Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զովհեցին ՊՆ երեք զինծառայողներ: Այդ սադրանքին նախորդել և հաջորդել են ՀՀ ԶՈՒ կողմից Հայաստան-Ադրբեջան սահմանին հրադադարի ռեժիմը խախտելու մասին կեղծ լուրերի տարածումը Ադրբեջանի կողմից»,- նշեց վարչապետը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ