«Պաշարված ամրոցում ղեկավարին հանձնելը դա ինքնասպանության հավասարազոր մի բան է»․ Հովսեփ Խուրշուդյանը՝ Արայիկ Հարությունյանին հրաժարական պարտադրելու մասին

«Չեմ կարծում, որ եթե Արցախում ութնյակն է ստիպում Արայիկ Հարությունյանին հրաժարական տալ, ապա Երևանը որևէ գործիքկազմ ունի՝ փոխարինելու Արայիկ Հարությունյանին մեկով, որը որ չի ուղղի Արցախի գործոնը Հայաստանի դեմ։ Եվ այդ ընկալումը պետք է լիներ, որ պաշարված ամրոցում ղեկավարին հանձնելը դա ինքնասպանության հավասարազոր մի բան է»,- այդ մասին այսօր ՄԱՀՀԻ-ում կազմակերպված «Պարտադրված նախագահափոխություն Արցախո՞ւմ, թե՞ չճանաչված պետականության կազմաքանդում» թեմայով քննարկման ժամանակ իր խոսքում նշեց քաղաքագետ Հովսեփ Խուրշուդյանը։

Նա նշեց, որ այդ իմիտացիան, որ իբր միասնություն չկար այնտեղ, ութնյակ կար, և այլն, դա իրականում իմիտացիա է, որովհետև ժողովրդավարությունը հենց նրանում է, որ կարող են տարբեր ուժեր լիենլ և դա միասնականությունը չխաթարի։

«Արայիկ Հարությունյանի կերպարը շատ հարմար կերպար է և պատահական չի, որ ինքն ընտրվել էր երկրի նախագահ։ Հիմա, երբ որ այդ կեպարը քանդվում է, կազմաքանդվում է, նույնիսկ, եթե ամենահաջող ընտրությունը լինի, չգիտեմ Սամվել Բաբայան կլինի, Մասիս Մայիլյան կլինի, ես չեմ կարծում, որ այդ միասնականության հնարավորությունն այլևս հնարավոր կլինի վերականգնել»,- ասաց Հովսեփ Խուրշուդյանը

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ