Հայտնի է այսօրվա սադրանքի արդյունքում Ադրբեջանի զոհերի թիվը

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այսօր վաղ առավոտից Սոթքի հատվածում իր իսկ իրականացրած սադրանքի արդյունքում ադրբեջանական կողմը ունի 5 զոհ:

Ավելի վաղ հաղորդվել էր նրանց կողմից 3 վիրավորի մասին:

ՀՀ պաշտպանական գերատեսչության հաղորդմամբ էլ՝ հայկական կողմն էլ ունի 4 զոհ, 1 վիրավոր:

Ժամը 15:15-ի դրությամբ կրակի ինտենսիվության նվազումը պահպանվում է:

Համացանցում հայտնվել է տեսանյութ՝ ինչպես է հայկական զինուժը ԱԹՍ-ով ոչնչացնում հակառակորդին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ