Ով էր պատերազմով Լաչինը բացելու կոչեր անողն ու Բաքու հասնողը

Դեռևս երեկ  Կառավարության շենքի դիմաց պատերազմի մի քանի մասնակիցներ ովքեր  իրենց անգամ «խաչակիրներ» անվանեցին, հայտարարեցին, որ մեկնելու են Լաչինի միջանցքը բացելու,  կոչ արեցին Կառավարության զինել իրենց, ապա մեկնեցին Կոռնիձոր։  Այսօր արդեն իսկ Կոռնիձոորում հայտնված պատերազմի մասնակիցները մի քանի րոպե տեաախցիկների առաջ երևալուց հետո անհետ կորան։

Ավելի ուշ Կոռնիձոր գյուղապետը հայտնեց․

«Այդ ջոկատը եկել էր, բայց, ոնց ես հասկացա, արդեն գնացել են: Ես չհասկացա էլ, թե ինչու են եկել, ինչ են անում, երևի ինչ-որ նկարահանում կար, թե ինչ, եկան ու գնացին. այս պահին էստեղ ոչ մեկ չկա»— ասաց Կարապետյանը:

Սակայն շատ ավելի ուշագրավ է, թե ով էր Կառավարության շենքի դիմաց պատերազմի կոչ անողը։ Պատերազմի կոչ անողը «Խաչակիրներ ազատամարտիկների միության» նախագահ Սարգիս Պողոսյանն էր։  Մեզ հաջողվեց պարզել, որ Սարգիս Պողոսյանը ՀՀԿ-ական է, ով գրեթե ոչնչով աչքի չի ընկել ՀՀԿ-ի շարքերում, ինչը թույլ է տալիս ենթադրել․ որ ՀՀԿ-ի համար զբաղված է եղել ձայների «տասովկա»-յով։

Սարգիս Պղոսյանի ֆեյսբուքյան էջը զննելու հետո ակնհայտ է դառնում նաև նրա կապը այսպես կոչված Դոն Պիպոյի հետ։

Ուշագրավ է նաև, որ նույն Սարգիս Պողոսյանը կոչ  էր հնչեցնում, թե պատերազմով բացելու են ճանապարհը ու անգամ Բաքու կհասնեն, բայց անգամ 5 րոպե արևի տակ չկարողացավ կանգնել։

Տեսանյութը՝ ստորև։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ