Վրաստանում տեղի ունեցած ողբերգության զոհերի թվում, ըստ ներկա պահին հրապարակված տվյալների, ՀՀ քաղաքացիներ չկան

Վրաստանի Ռաչայի շրջանում տեղի ունեցած ողբերգական աղետի հետևանքով ներկա պահին պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան:

Հիշեցնենք՝ Վրաստանի Շովի հանգստավայրում երեկ՝ օգոստոսի 3-ին, սողանքի հետևանքով «Սանսեթ Շովի» հյուրանոցի տարածքում հողի տակ էր հայտնվել 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։

Արտակարգ պատահարի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ