Արմեն Աշոտյանը՝ քաղաքապետի թեկնածո՞ւ. ՀՀԿ-ն կարծես թե գնում է Աշոտյանին մերժելու հերթական գործընթացի հետևից

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ ՀՀԿ-ն պատրաստվում է Երևանի ավագանու ընտրություններին և քաղաքապետի պաշտոնի համար մտադիր է առաջադրել կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը: Ի դեպ, այդպիսի տեղեկություններ մամուլում հրապարակվել էին նաև անցած ձմռանը։ Սա որոշակի հարցեր է առաջացնում, օրինակ, թե ինչու Աշոտյան, բայց ոչ Տարոն Մարգարյան։

Միգուցե Աշոտյանը ավելի մեծ ռեյտինգ ունի, քան Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Բայց միևնույն ժամանակ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ Աշոտյանը անցողիկ թեկնածու չէ, և ժողովուրդը ևս մեկ անգամ մերժելու է և Աշոտյանին, և ՀՀԿ-ին, և Սարգսյանին։

Բայց քանի որ ՀՅԴ-ն և «Հայաստան» դաշինքը առայժմ չեն հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, Սարգսյանը միգուցե փորձում է նաև մերձքոչարյանական ընդդիմության համար միասնական թեկնածու դարձնել Աշոտյանին։ Ի դեպ, ՀՀԿ-ի համար այսպիսով հնարավորություն կստեղծվի նորից քաղաքական շահարկումների առարկա դարձնել Աշոտյանի կալանավորումը։

Հիշեցնենք, որ Արմեն Աշոտյանը 2018-ի իշխանափոխությանը հաջորդած խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով կենտրոնում ստացել էր ընդամենը 2 հազար 500 ձայն։

Դավիթ Լևոնյան

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ