Մենք արժանի չէինք պարտության. Հենրիխ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիին» պարտվելուց հետո գրառում է կատարել ֆեյսբուքյան էջում։

«Անշուշտ, մենք արժանի չէինք պարտության երեկ երեկոյան, և զգացողությունները դեռ շատ դառն են: Յուրաքանչյուր խաղացողի համար մանկության երազանք է հաղթել Չեմպիոնների լիգան, և մեր կամքը հսկայական էր: Շնորհակալություն բոլորիդ անվերապահ սիրո համար։ Forza Inter sempre»,- գրել է Մխիթարյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ