«Ռուսական օդանավը ԵՄ տարածքում վայրէջք չի կատարում». Վրաստանի ՀԿ-ները հայտարարություն են տարածել

Վրաստանի 100-ից ավելի հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել` պնդելով, որ «Վրաստանի իշխանությունների կողմից Թբիլիսի-Մոսկվա թռիչքների թույլտվությունն ուղղակի դիվերսիա է ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու դեմ»:

ՀԿ-ների ազդագրի մեջ ընդգծված է՝ «Ռուսական օդանավը ԵՄ տարածքում վայրէջք չի կատարում»:

Ըստ նրանց՝ ԵՄ-ն հասկացնել է տվել, որ ինքն ու իր գործընկերները թույլ չեն տալիս թռիչքներ իրականացնել Ռուսաստանից կամ դեպի Ռուսաստան, և Վրաստանի կառավարության այդ որոշումը մտահոգություն է առաջացնում Վրաստանի՝ ԵՄ արտաքին քաղաքականությանը համապատասխանելու վերաբերյալ «Ասոցացման համաձայնագրում» նշված պարտավորությունների վերաբերյալ, հայտնում է «ԱԼԻՔ»-ը:

Կազմակերպությունների համատեղ հայտարարության համաձայն, հակառակ վրաց ժողովրդի 89 տոկոսի կամքի և Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի, կառավարությունը շարունակում է փոխել իր արտաքին քաղաքականությունը։

Նրանց խոսքով, Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ որոշում կայացնելուց առաջ նման դեմարշն անտեսում է վրաց ժողովրդի ընտրած արտաքին կուրսը, որն արդեն վրաց ժողովրդին տվել է առանց վիզայի ճանապարհորդություն և ուղիղ թռիչքներ դեպի ԵՄ, ոչ թե` դեպի Ռուսաստան։

«Մեր բնակչությունն արդեն իսկ տուժում է իշխանությունների վարած արտաքին քաղաքականության պատճառով, որի հետևանքներից մեկն էլ ռուսների ներգաղթի ավելացումն է դեպի Վրաստան։ Այս քաղաքականության հետևանքով առաջացած գների կտրուկ աճը լրացուցիչ բեռ է, որը պետք է վճարեն Վրաստանի քաղաքացիները։

Մենք իշխանություններին կոչ ենք անում դադարեցնել թեկնածուի կարգավիճակի սաբոտաժը, անհապաղ հրաժարվել Ռուսաստանի հետ ուղիղ չվերթեր սկսելու որոշումից, որը վնասում է Վրաստանի շահերին»,- նշված է համատեղ հայտարարության մեջ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ