Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ

Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային 8-րդ օրը Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող Եվրոպայի առաջնության այս օրը մեդալների համար կպայքարեն 87 կգկանայք և 102 կգ, 109 կգ տղամարդիկ:

Հայաստանի ներկայացուցիչներից ժամը 15:00-ին պայքարի մեջ կմտնի 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը:

Ժամը 17:30-ին կմրցեն 109 կգ քաշային Սամվել Գասպարյանը և Պետրոս Պետրոսյանը:

Իսկ ժամը 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:

իշեցնռնք, որ Երևանում ընթացող առաջնությունում մինչ այս Հայաստանի կանանց ընտրանու անդամ 55 կգքաշային Իզաբելլա Յայլյանը դարձել է ԵԱ-ի բրոնզե մեդալակիր, 76 կգ քաշային կարգում Տաթև Հակոբյանը նվաճել է ԵԱ-ի արծաթե մեդալը:

Տղամարդկանց պայքարում 67 կգ քաշում երկամարտի 320 կգ արդյունքով Գոռ Սահակյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն: 81 կգ քաշային կարգում Ռաֆիկ Հարությունը նվաճել է բրոնզե մեդալ: Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը: 96 կգ քաշումծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ԵԱ-ի ոսկե, Արա Աղանյանը`արծաթե մեդալակիր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ