«Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում՝ տան հարցը լուծելու համար». վարչապետը փակագծեր բացեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ անդրադարձավ ընդդիմության քննադատություններին՝ կապված գործող իշխանության վարած արտաքին քաղաքականության հետ:

Ըստ նրա՝ ընդդիմությունը մի ժամանակ հայտարարում էր, թե ամենավատ բանակցությունն ամենալավն է, քան ամենալավ պատերազմը, ինչը անհեթեթություն է։

«Ամենավատ բանակցություններով հասանք 2016-ին, 2020 թվականի պատերազմը սկսվել է 2015 թվականի օգոստոսին, 2016 թվականի ապրիլին։ Բանակի մասին եք խոսում, մի հատ էլ պատգամավոր ասում է՝ հայկական, թե ոչ հայկական բանակ։ Դուք գիտե՞ք, որ բանակի ամենակարևոր ուժը մոբռեսուրսն է, ձեր նախարար լինելու օրոք քանի անգամ են վարժական հավաքներ եղել, պարոն Օհանյան։ Դրա համար 2020 թվականին մոբռեսուրսը կրակել ու տեղում կողմնորոշվել չգիտեր»,- ասաց նա։

Վարչապետը նաև անդրադարձավ բանակցային հարաբերություններին․ «Ինչի պետք հանդիպումներով իմանայինք, սա պետություն է, ուր է բանակցությունների արձանագրված ընթացքը ԱԳՆ-ում, սառնարանի ոտի տակից, դարակներից երկու թուղթ ենք գտել իրար կպցրել։ Ես ասում եմ՝ թող հիմա ասի Օսկանյանը, ասում է՝ պետք է ասեի կա՛մ 5-ը տուր, կա՛մ 7-ը, կա՛մ 3-ը, էն ժամանակ ասեիք, ասեիք՝ վեր կաց հողերը հանձնիր, խի՞ եք հիմա ասում՝ եկել ա հողերը տա, էն ժամանակ ասեիք՝ քանի լեգիտիմ ես, հանձնիր հողերը։ Ինչի՞ եք ասում՝ հողերը տալիս է, եկել է հողերը տա, դժվար էր դա անելը»։

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Սերժ Սարգսյանին՝ ասելով. «Սերժ Սարգսյանն ինձ մոտ մարդ էր ուղարկում՝ տան հարցը լուծելու համար, բայց չէր կարողանում խաբար ուղարկել, որ Ղարաբաղի հարցում սենց բաներ կան։ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը գալիս էր ինձ հետ սուրճ խմում, ամիսներ, տարիներ, գնում, իր հետ էր սուրճ խմում։ Թող գրեր, անստորագիր գրեր, խաբար ուղարկեր»։

Մանրամասն տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ