Հայության փրկությունը գիտությունն է, այն զենք է

Հայության փրկությունը գիտությունն է, այն զենք է: «Առաջին լրատվական»-ի հետ բացառիկ հարցազրույցում նշեց Քիմիկոս, ֆիզիկոս, Կալիֆոռնիայի համալսարանի քիմիայի ամբիոնի պրոֆեսոր Արա Աբգարյանը:

Աբգարյանը շեշտեց, որ Հայաստանում պետք է զարգացնել հիմնական գիտությունը. «Գիտությունը սկսվում է մանկապարտեզից, իսկ Հայաստանում գիտության մշակույթը գրեթե կորսված է: Աշխարհի բոլոր ծայրերում ունենք լավ հայ գիտնականներ, որոնք ուզում են օգնել Հայաստանին, բայց հավատ չկա: Իշխանությունները գիտնականներին պետք է պատվիրակեն, թե ինչ ծրագրեր կան:

Հայը գիտական մեծ կարողություն ունի. Հզոր գիտնականներ ունենք: Մենք պետք է լինենք ոչ թե գիտական հետևորդ, այլ գիտական առաջնորդ: Ժամանակ չունենք, պետք է արագ առաջ գնանք. Հայաստանը պետք է լինի նորարական կենտրոն»:

 
 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ