«Ղարաբաղի հայերը կամ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր». Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ադրբեջանական հեռուստատեսությանը։ Նա անդրադարձել է ԼՂ հայերի ապրելու իրավունքին և կրկնել Ադրբեջանի պահանջները։ Ալիևը, մասնավորապես, հայտարարել է. «Ղարաբաղի հայերը կամ պետք է ստանան Ադրբեջանի քաղաքացիություն, կամ գտնեն բնակության այլ վայր։

Այստեղ լիակատար ազատություն է, առաջարկվում են բոլոր ժողովրդավարական հիմքերը։ Այս հարցը պետք է լուծվի մարդու իրավունքների հիման վրա։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ ոչ մի երկրի հետ չենք քննարկելու մեր ներքին գործերը։ Ղարաբաղը մեր ներքին գործն է»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ