«Այն ուղիղ կապ ունի ՀՀ իշխանությունների հետ». Ալիևը «պղտոր ջրում ձուկ է որսում»

Ի հակառակ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական հավաստիացումների, ըստ որի՝ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության ժամանակ անհատ անձի կողմից Ադրբեջանի դրոշի այրումը չի արտահայտում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումը՝ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այն ուղիղ կապ ունի ՀՀ իշխանությունների հետ:

«Նրան ոչ մի պատիժ չեն նշանակել, հերոսացնում են»,- տրտնջացել է նա:

Ադրբեջանի բռնապետը չի մոռացել հիշեցնել, թե այժմ որտեղ են դրված Ադրբեջանի դրոշները՝ թվարկելով օկուպացված և ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքները, այդ թվում՝ Զանգեզուրի լեռները:

Ապրիլի 14-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանն այրել էր Ադրբեջանի դրոշը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ