Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ. ԱՀ ՄԻՊ

Տոտալ լռություն: Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ: Այս մասին «Թվիթերի»-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:

«Կսահմանափակվեի՞ք արդյոք մեկ-երկու հոդվածով, հայտարարությամբ կամ կարճ զեկույց գրելով, եթե հումանիտար ճգնաժամն անմիջականորեն ազդեր ձեզ և ձեր ընտանիքների վրա»,- ասված է Արցախի ՄԻՊ-ի գրառման մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ